Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը


Այսօր մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG