Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը:

«Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը», - Twitter-ում գրել է Բայդենը` հավելելով, - «Փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»:

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որն ընդգծում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին:

Այս տարվա հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

XS
SM
MD
LG