Մեծ Բրիտանիայում նախօրեին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կուսակցության տպավորիչ հաղթանակի մաասին:
Ենթադրվում է, որ պահպանողականները 650-տեղանոց Համայնքների պալատում կստանան 368 տեղ, ինչն ընձեռում է առանց կոալիցիայի կառավարություն կազմելու և «Բրեքզիթի» ծրագիրը մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ առանց խոչընդոտի իրագործելու հնարավորություն:
«Քվեարկության արդյունքը հաստատում է, որ Պահպանողական կուսակցությունը նոր հզոր մանդատ է ստանում «Բրեքզիթն» ավարտելու համար և ոչ միայն «Բրեքզիթի» հարցը լուծելու, այլև երկիրը միավորելու, առաջ տանելու, Բրիտանիայի ժողովրդի առաջնահերթությունների վրա կենտրոնանալու մանդատ»,- ասել է Ջոնսոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը հայտնել է կուսակցության լիդերի պաշտոնն ազատելու մասին: