Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը չգիտի՝ ինչ են փնտրում իր տանը


Իրավապահները Ռուբեն Հայրապետյանի առանձնատան բակում, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․
Իրավապահները Ռուբեն Հայրապետյանի առանձնատան բակում, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատությանն» ասաց՝ չգիտի, թե ինչ են իրավապահները փնտրում իր տանը, ու հորդորեց հարցնել նրան, ով «պատվերն իջացրել է»:

Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը, Ոստիկանությունն առայժմ չի հայտնում, թե ինչ գործի շրջանակում:

«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG