Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ


Ֆրանսիա - Փարիզի մետրոյի կայարաններից մեկում, 10-ը դեկտեմբերի, 2019թ․
Ֆրանսիա - Փարիզի մետրոյի կայարաններից մեկում, 10-ը դեկտեմբերի, 2019թ․

Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ է շարունակվում է գործադուլը նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Երեկ գործադուլի վեցերորդ օրն էր: Փարիզի մետրոյի 9 գծեր փակ էին, ավտոբուսների միայն մեկ քառորդ էր դուրս եկել երթուղի: Իրավիճակը դժվար թե փոխվի նաև այսօր:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պետք է ամբողջությամբ ներկայացնի վիճահարույց բարեփոխումների նախագիծը:​

Արհմիությունները հայտարարել են, որ գործադուլը կարող է շարունակվել մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ:

XS
SM
MD
LG