Նոր Զելանդիայի իրավապահները հաղորդել են, որ Սպիտակ կղզում հրաբխի երեկվա ժայթքումից հետո առնվազն 8 մարդ համարվում է անհետ կորած:
Սպիտակ կղզի ամեն տարի այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց գրավում է գործող հրաբխի գոյությունը:
Երեկվա աղետի պահին Սպիտակ կղզում եղել է 47 մարդ՝ Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Չինաստանից, Բրիտանիայից և Մալայզիայից:
Առնվազն 8 մարդ զոհվել է: Տասնյակ զբոսաշրջիկներ ծանր այրվածքներով փոխադրվել են հիվանդանոցներ:
«Մենք համոզված ենք, որ բոլոր նրանց, ում հնարավոր էր դուրս հանել կղզուց, տարհանվել և փրկվել են», - ասել է փրկարար գործողության հրամանատար, փոխոստիկանապետ Ջոն Թիմսը:
Նոր Զելանդիայի իշխանությունները հանրությանը կոչ են անում ոչ մի դեպքում չփորձել մոտենալ Սպիտակ կղզուն: