Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետի շրջապատում:
Աղբյուրը հայտնել է, որ Լուժկովը մահացել է Եվրոպայում: Այլ մանրամասներ նա դժվարացել է փոխանցել:
Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992 թվականի հունիսից մինչև 2010-ի սեպտեմբեր, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնանկ արեց «վստահության կորստի» պատճառաբանությամբ:
Հրաժարականից հետո Լուժկովը բիզնեսով էր զբաղվում Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, տեղափոխվել էր Եվրոպա: