Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը շաբաթ օրն անցկացրած կուսակցության գերագույն մեջլիսի նիստում որոշել է մասնակցել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին:
«Երկար քննարկումներից հետո մենք եզրահանգեցինք, որ ներկայիս հասարակական-քաղաքական պայմաններում ընտրություններին մասնակցելը կհամապատասխանի ժողովրդի շահերին», - հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու որոշում էր ընդունել ընդդիմադիր ևս մեկ ուժ՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը:
Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են 2020-ի փետրվարի 9-ին: