Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, որ S-400 հրթիռների գործարքը քաղաքական ենթատեքստ չունի


S-400 Triumf տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռները Կալինինգրադի մարզում, մարտ, 2019թ.
S-400 Triumf տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռները Կալինինգրադի մարզում, մարտ, 2019թ.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Հռոմում ասել է, որ ռուսական արտադրության S-400 (С-400) տեսակի զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը քաղաքական ենթատեքստ չունի:

«Մեզ անհրաժեշտ էին հակաօդային պաշտպանության համակարգեր, մենք դիմել էինք Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային, բայց մերժում ստացանք, մենք ցանկանում էինք դրանք գնել դաշնակիցներից, սակայն նրանք այդ համակարգերը չվաճառեցին, ուստի, մենք ստիպված էինք դիմել ուրիշներին», - հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիան 2017 թվականի սեպտեմբերին է Ռուսաստանի հետ կնքել S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը, որի գինը կազմել է 2.5 միլիարդ դոլար: Համակարգերի մատակարարումն սկսվել է այս տարվա ամռանը:

Ռուսական զինատեսակներ ձեռք բերելու գաղափարը խստորեն դատապարտել են Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրներ:

Սպիտակ տունը հուլիսին հայտարարել է, որ այդ գործարքի հետևանքով Թուրքիան զրկվում է հինգերորդ սերնդի F-35 ռմբակոծիչների արտադրության և շահագործման ծրագրին մասնակցելու հնարավորությունից:

XS
SM
MD
LG