Մատչելիության հղումներ

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, նոյեմբեր, 2019թ․
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, նոյեմբեր, 2019թ․

Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը՝ ընդդեմ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Դատախազությունից:

Պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել, մեղադրանքն էլ համարում է քաղաքական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG