Մատչելիության հղումներ

Կոնգրեսը պաշտոնապես սկսելու է Թրամփի դեմ մեղադրանքներ ձևակերպել


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին քիչ առաջ դիմել է Կոնգրեսի Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարությանը` նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, իմպիչմենթի գործընթացի շրջանակներում, հստակ մեղադրանքներ ձևակերպելու խնդրանքով:

«Նախագահը մեզ այլընտրանք չի թողել», - նշել է Փելոսին` հավելելով, որ Թրամփի գործողությունները լրջորեն ոտնահարել են երկրի Սահմանադրությունը:

Ներկայացուցիչների տան խոսնակի այս որոշմանը նախորդել են երեկ Կապիտոլիումում կայացած լսումները, որոնց ընթացքում Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբան-սահմանադրագետներ ներկայացրել են իրենց եզրակացությունը, որի համաձայն Թրամփը խախտել է ԱՄՆ հիմնական օրենքի մի շարք դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG