Եթե հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում Ռուսաստանը չհամաձայնի Դոնբասում հրադադար հաստատել և փոխանակել բանտարկյալներին, Ուկրաինան պատ կկառուցի շփման գծի երկայնքով: Այդ մասին այսօր Լոնդոնում հայտարարել է Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը:
«Այդ դեպքում, ցավոք սրտի, կյանքը կշարունակվի սառեցված հակամարտության տրամաբանության շրջանակներում», - նշել է ուկրաինացի պաշտոնյան:
Ֆրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 9-ին նախատեսված է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Նորմանդյան քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը: