Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն վստահեցրել է՝ Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

«Բելառուսը չի պատրաստվում մաս կազմել որևէ այլ պետության», - այսօր երկրի խորհրդարանի նորընտիր ստորին պալատի աշխատանքների մեկնարկին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք երբեք որևէ այլ պետության, այդ թվում՝ եղբայրական Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրություն չենք ունեցել և այժմ էլ նման մտադրություն չունենք», - ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 7-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման շեմին: Այդ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են երկու պետությունների հետագա ինտեգրմանը միտված փաստաթղթերի փաթեթը:

XS
SM
MD
LG