Մատչելիության հղումներ

«Ցնցված ենք հայտարարության դիպուկ և շիտակ բովանդակությունից». վարչապետի խոսնակի արձագանքը՝ ՀՀԿ-ին


Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Ցնցված ենք հայտարարության դիպուկ և շիտակ բովանդակությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ արձագանքելով Հանրապետական կուսակցության հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, հիշեցնենք, այսօր մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական:

XS
SM
MD
LG