Մատչելիության հղումներ

Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել


Միացյալ Թագավորության - ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Լոնդոն, 3-ը դեկտեմբերի, 2019թ․
Միացյալ Թագավորության - ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, Լոնդոն, 3-ը դեկտեմբերի, 2019թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել:

«Կարևոր է ռազմավարական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հավելելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը դա պետք է անի «լայն բացված աչքերով»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել էր, որ Մոսկվան բաց է ընդհանուր սպառնալիքների շուրջ համագործակցության համար, սակայն բողոքել էր, որ կապերը սերտացնելու իրենց փորձերը «գործնականում խոչընդոտվել են»:

Մեծ Բրիտանիայի թագուհին երեկ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների առաջնորդների համար ընդունելություն է կազմակերպել Բուքինգեմյան պալատում, որին հաջորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ ընդունելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG