Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկա է գտնվել ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը


Լուսանկարը վարչապետի աշխատակազմի
Լուսանկարը վարչապետի աշխատակազմի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:

Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացումը մեր երկրում և նշել, որ կառավարությունն իր գործիքակազմերի շրջանակում պատրաստ է ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս փորձի կիրառումը Հայաստանում հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել հեռավոր մարզերում՝ այնտեղ, որտեղ կա զբաղվածության խնդիր, լուծելով սոցիալական կարևորագույն հարց: Ընկերությունում գործում է նաև հաշմանդամների արտադրամաս, որը ընդլայնվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG