Մատչելիության հղումներ

ՀՀ-ում 400 մվտ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու պայմանագիր է ստորագրվել


Լուսանկարը՝ նախագահականի լրատվականի
Լուսանկարը՝ նախագահականի լրատվականի

Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել: Այն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում:

Համաձայնագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Նախագահի աշխատակազմից մանրամասնում են, որ համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Մուբադալա ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբադարաքի և էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սուհայիլ Ալ Մազրուի հետ։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Սարգսյանին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ասել է. «Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա»։

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս համագործակցությունը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG