Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին: