Մատչելիության հղումներ

Միլի Մեջլիսը դեկտեմբերի 2-ին կքննարկի լուծարվելու դիմումի առաջարկը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Բաքու, 26 նոյեմբերի, 2019թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, Բաքու, 26 նոյեմբերի, 2019թ.

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, գալիք երկուշաբթի օրը քննարկելու է ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով նախագահ Իլհամ Ալիևին դիմելու առաջարկը:

Այդ մասին Միլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է խոսնակ Օքտայ Ասադովը. - «Խորհրդարանը ստացել է մեծամասնություն կազմող «Ենի Ազերբայջան» խմբակցության պատգամավորների դիմումը, այն կքննարկենք դեկտեմբերի 2-ին»:

Երեկ «Ենի Ազերբայջանը» հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրագործելու համար անհրաժեշտ է ընտրել նոր խորհրդարան, որը կսատարի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանը:


XS
SM
MD
LG