Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Կարապետյանի հարազատները։
Ըստ նրանց, ոստիկանության նախկին պաշտոնյայի, ինչպես նաև նրա մորեղբոր մահը վրա է հասել գազի պայթյունի հետևանքով։
49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում է եղել 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։