Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան: Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: