Առնվազն 6 մարդ զոհվել, 150-ը վիրավորվել են Ալբանիայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, որոնք զգացվել են նաև մայրաքաղաք Տիրանայում, կազմել է 6,4 մագնիտուդ:
Ըստ տեղից ստացվող լուրերի՝ երկրաշարժի հետևանքով փլուզվել է ռեստորան, մասնակիորեն քանդվել է երեք բնակելի տուն:
Սա վերջին մի քանի ամսվա ընթացքում Ալբանիայում տեղի ունեցած երկրորդ ուժեղ երկրաշարժն է: Սեպտեմբերին գրանցված երկրաշարժի հետևանքով երկրի մի շարք քաղաքներում հարյուրավոր տներ էին վնասվել: