Մատչելիության հղումներ

Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ


Հայկուհի Հարությունյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 18-ը նոյեմբերի, 2019թ․
Հայկուհի Հարությունյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 18-ը նոյեմբերի, 2019թ․

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովն այսօր առաջին նիստի ժամանակ նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին:

Հիշեցնենք՝ հանձնաժողովի հինգ անդամներին Ազգային ժողովն ընտրեց անցած շաբաթ: Հայկուհի Հարությունյանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն էր: Հանձնաժողովում կառավարությունը ներկայացնում է Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանը, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանը:

Հայկուհի Հարությունյանը շուրջ մեկուկես տասնամյակ իրավապաշտպան գործունեություն է ծավալել, 2013 թվականից էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հիմնադրած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահն է։

XS
SM
MD
LG