Մոսկվայում գտնվող Կոստանյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, թե 48 ժամը վերաբերում է մեղադրանք առաջադրելուն, ինչը քննիչի պարտավորությունն է․ - «Ինչ վերաբերում է այդ 48 ժամում գալու և չգալու հարցին, ես բազմաթիվ անգամներ՝ այդ թվում հրապարակային, այդ թվում քննիչի հետ պայմանավորվածության արդյունքում, հայտնել եմ, որ ես ունեմ սեմեստր, պարտավորություն, և սեմեստրն ավարտելուց հետո ինքս պատրաստակամություն հայտնեցի, որ ներկայանալու եմ: Այս հրատապությունը ինձ համար կանխատեսել էր, բայց ոչ ողջամիտ և ոչ նորմալ իրավական տեսակետից: Ո՞րն էր անհրաժեշտությունը նման հրատապության, սա է աբսուրդ: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այստեղ արհեստականություն կա: Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, և ես հրապարակային էի հայտարարել, որ միանշանակ վերադառնալու եմ, իմ պարտավորությունները կատարելու եմ: Ինչո՞ւ․․․ որովհետև ես գիտեմ և ենթադրում եմ ողջամտորեն, որ եթե ես գամ երկիր, առնվազն դրանից հետո ինձ թույլ չեն տալու, որ ես երկրից դուրս գամ: Հետևաբար, ես բացատրեցի, որ երբ իմ պարտավորությունները կատարեմ, կվերադառնամ»:
«Ազատություն»․ - Դեկտեմբերի վերջին կգա՞ք:
Կոստանյան․ - Ես ձեռք եմ բերում պայմանավորվածություն, ավելին՝ ես հայտնում եմ իմ գալու բոլոր վերջնաժամկետները: Սենց հրատապ, 48 ժամ առաջադրելը ինձ համար արհեստականություն է մեխանիկորեն առաջացնում: Ես տեսնում եմ, որ էս գործընթացն է արհեստականորեն արվում:
«Ազատություն»․ - Եթե 48 ժամ հետո չներկայանաք, մեղադրանք կառաջադրվի և հետախուզո՞ւմ կհայտարարվի:
Կոստանյան․ - Դա արդեն իրենց քննության հարցն է, իրենց քննության ուղղություններն են: Իրենք թող ընտրեն, դա ինձ քիչ է հետաքրքրում: