«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը արդեն երկրորդ տարին շարունակ:
Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանն այստեղ ներկայացրեց Կարինա Իգնատյանը Colors of your Dream («Քո երազանքի գույները») երգով։ Նա զբաղեցրեց 9-րդ տեղը:
Իսկ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչն էր: Այս տարի մրցույթի խորագիրն էր «Կիսենք ուրախությունը» (Share the Joy):