Մատչելիության հղումներ

Վաղը կսկսվի Ռազմիկ Աբրահամյանի և նախկին փոխնախարարի գործով դատական նիստը


Վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի դատական առաջին նիստը։

ԱԱԾ-ն այս քրեական գործը մոտ մեկ ամիս առաջ է ուղարկել դատարան։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի կայքէջի, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու համար։ Իսկ Արսեն Դավթյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Ըստ քրեական գործի, Դավթյանն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Երկու մեղադրյալներն էլ գտնվում են ազատության մեջ՝ Արսեն Դավթյանը գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG