Մատչելիության հղումներ

Գլխավոր ռազմական տեսուչը և երկու տեղակալները ազատվել են պաշտոններից


Մովսես Հակոբյան, արխիվ
Մովսես Հակոբյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

Վարչապետի երկու այլ որոշումներով՝ Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի, Վաչագան Ներսեսյանը՝ գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոններից:

Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել անցած տարվա մայիսի 24-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG