Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը:
Պուտին-Զելենսկի առանձնազրույցը անցկացվելու է «Նորմանդական քառյակի» հանդիպման շրջանակում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս մասնակցելու են բանակցություններին:
Վլադիմիր Զելենսկիի նախագահ ընտրվելուց հետո, սա «Նորմանդական քառյակի» առաջին հանդիպումն է Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար: