Իրանում երկրորդ օրն է բողոքի ցույցեր են ընթանում բենզինի թանկացման դեմ: Սիրջանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են:
Սիրջանի նահանգապետն այսօր ասել է, թե միջադեպի հանգամանքները պարզ չեն, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության ուժերը երեկ կանգնեցրել են նավթաբազան հրկիզելու փորձ անող ցուցարարներին: