Մատչելիության հղումներ

Գերմանիայում կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր


Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, արխիվ, Բեռլին:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, արխիվ, Բեռլին:

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, ընդունել է օրենք կարմրուկի դեմ պարտադիր պատվաստումների մասին: Այն գործելու է 2020 թվականից:

Ծնողները կամ խնամակալները պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը հաստատող փաստաթղթեր երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց ուղարկելուց առաջ:

«2019-ի ընթացքում կարմրուկը մի ավելորդ սպառնալիք էր, որը հնարավոր էր կանխել շատ ապահով և արդյունավետ պատվաստումների միջոցով: Ազատությունը նշանակում է մարդկանց վտանգներից պաշտպանելու անհրաժեշտություն: Եվ այդ տեսակետից {պատվաստման} oրենքը ճիշտ է և ուղղված է մարդու ազատության և առողջության պաշտպանությանը»,- հայտարարել է առողջապահության նախարար Յենս Շպանը:

Այդպես նախարարն արձագանքել է պատվաստումների վտանգավորության մասին մամուլում և սոցիալական ցանցերում պարբերաբար շրջանառվող քննարկումներին:

Նոր օրենքի համաձայն, ծնողները կամ խնամակալները կվճարեն ընդհուպ մինչև 2500 եվրո տուգանք այն դեպքեում, եթե չապահովեն երեխայի պատվաստումը, իսկ երեխան կարող է զրկվել մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG