Ռուսաստանն ուղղաթիռային ռազմակայան է տեղակայում Սիրիայի արևելքում Ղամիշլի քաղաքի քաղաքացիական օդանավակայանում, այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ ցուցադրելով ռազմական ուղղաթիռների վայրէջքի կադրերը:
Ամերիկյան ուժերն այս շրջանը լքել են մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զորքը ետ կանչելու մասին անակընկալ որոշումից հետո: Ավելի վաղ Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներն օգտագործել է այդ շրջանում թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի հետ համատեղ պարեկությունը իրականացնելու համար` ռուսաստանյան ռազմական ոստիկանությանը պաշտպանելու նպատակով:
Նոր ռազմակայանն այդ աշխատանքը կիրականացնի ավելի արդյունավետ, հաղորդել է Զվեզդա հեռուստաընկերությունը։