Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր տեղական ժամանակով 19:35-ին Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 աստիճան և արևելյան երկայնության 43.900 աստիճակ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG