Մատչելիության հղումներ

Իրանում մեկնարկել է Բուշերի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը


Իրան - Բուշերի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի հիմնարկեքը, 10-ը նոյեմբերի, 2019թ․
Իրան - Բուշերի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի հիմնարկեքը, 10-ը նոյեմբերի, 2019թ․

Իրանում մեկնարկել է Բուշերի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը: Նոր էներգաբլոկի շինարարության հիմնարկեքի արարողությանը ներկա էին Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և ռուսական «Ռոսատոմ» ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Լոկշինը:

Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկը կառուցվել է ռուսական ընկերության ջանքերով` շահագործման հանձնվելով 2011 թվականին:

Իրանի իշխանությունների պնդմամբ՝ Բուշերի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել նավթի սպառումը երկրում` արդյունահանված էներգակիրներն ուղղելով արտաքին շուկա:

«Միջուկային էներգիան էլեկտրականության հուսալի աղբյուր է: Կառուցված յուրաքանչյուր էներգաբլոկը մեզ հնարավորություն է տալիս տարեկան 11 միլիոն բարել նավթ կամ 660 միլիոն դոլար տնտեսել», - արարողության ընթացքում հայտարարում էր Սալեհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG