Մատչելիության հղումներ

Փարիզում ներկայացվում է մի հայուհու մասին պատմող «Ցավդ տանեմ» ֆիլմը


Փարիզ, արխիվ
Փարիզ, արխիվ

Այս օրերին Փարիզի 6-րդ թաղամասում՝ Սեն Միշել հրապարակի մոտ գտնվող սրահներից մեկում, ներկայացվում է «Ցավդ տանեմ» անունը կրող ֆիլմը։

Այն պատմում է մի երիտասարդ հայուհու՝ Նարինեի մասին, ով 2014 թ. մոր՝ Սյուզաննայի հետ Փարիզ է եկել՝ բուժվելու քաղցկեղից, սակայն մահացել է հինգ ամիս հետո։ Սենյակը, որ վարձակալել են մայր ու դուստր, պատկանում էր դերասանուհի Ան Քոնսինիին։ Վերջինս, ցնցված այդ պատմությունից, նկարահանել է այն ամբողջությամբ՝ ներառյալ երիտասարդ աղջկա մահն ու հուղարկավորությունը Երևանում։

Նա անձամբ է ներկայացնում իր ֆիլմը՝ պատմության հետ կապված բացատրություններ տալով ցուցադրության վերջում։

Դերասանուհին պատմել է, որ Սյուզաննային չի ցանկացել մենակ թողնել, մեկնել է Երևան, նկարել Նարինեի հուղարկավորությունը, որն այնքան տարբեր է ֆրանսիականից։ Այդ ժամանակից ի վեր 3 անգամ արդեն եղել է Հայաստանում, նկարել գյուղերն ու եկեղեցիները։

«Սյուզաննան դարձել է իմ բարեկամուհին, իմ քույրը»,- բացատրել է ճանաչված դերասանուհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG