«911» ծառայություն այսօր ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Դեպքի վայրում է գտնվում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ազատության» հետ զրույցում ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց, որ այս պահի դրությամբ Ազգային շենքը վտանգված չէ: