Մատչելիության հղումներ

Հայաստան պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը


Սուրբ Պետրոսի հրապարակը Վատիկանում, արխիվ
Սուրբ Պետրոսի հրապարակը Վատիկանում, արխիվ

Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ վաղը ԱԳՆ-ում կկայանա նախարար Զոհրաբ Մնացականյանի և արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունեն նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG