ԱՄՆ զինված ուժերը հսկողության տակ են պահում Սիրիաի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը:
Վաշինգտոնի փոխանցմամբ՝ հում նավթի վաճառքն «Իսլամական պետության» (ԻՊ) եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն էր, և դա է ստիպել վերջերս կայացնել նավթահանքերը հսկողության տակ վերցնելու որոշումը:
Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ասել է, որ հետայսու նավթի վաճառքից ստացվող եկամուտը քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորումն է ստանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեր գործընկերն է, մենք շարունակում ենք «Իսլամական պետության» դեմ մեր համատեղ պայքարը, մենք կշարունակենք աջակցություն տրամադրել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորմանը», - ասել է Պենտագոնի խոսնակը:
«Սիրիայում 8 տարիների մեր պայքարում մենք թշնամուն ահավոր վնաս ենք հասցրել, ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» և Միացյալ Նահանգների զինուժը ուս ուսի տված կռվում են և այնպես կանեն, որ «Իսլամական պետությունն» այլևս եկամուտ չստանա նավթից», - ասել է փոխծովակալ Բիլ Բերնը: