Մատչելիության հղումներ

Ուժգին երկրաշարժ Իրանում․ կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ


Այսօր տեղական ժամանակով ժամը 2:47 (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.82 աստիճան և արևելյան երկայնության 48.34 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, Հայաստանի Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալլ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է: Հայաստանի ԱԻՆ-ը, վկայակոչելով РИА "Новости" լրատվական գործակալության հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալլ ուժգնությամբ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG