Ռուսաստանը Սերբիային կմատակարարի հակահրթիռային պաշտպանության միջոցներ, չնայած Միացյալ Նահանգների զգուշացումներին՝ գործարքի դեպքում բալկանյան այդ երկրի հանդեպ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել է, որ «Պանցիր-C» տիպի համակարգերը Սերբիա կհասնեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Անցած ամիս Սերբիան Ռուսաստանի հետ համատեղ ռազմաօդային վարժանքներ իրականացրեց, որում ներգրավված էին նաև C-400 (S-400) և «Պանցիր-C» համակարգերը: