Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերի, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերի, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը երեկ ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի շրջապատից 9 հոգու։

Նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված մարդիկ ներգրավված են արտերկրում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների, ինչպես նաև Իրանի քաղաքացիների սպանությունների և խոշտանգումների մեջ:

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են Խամենեիի որդին՝ Մոջթաբան, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամադ Բաղերին, Խամենեիի վարչակազմի ղեկավար Մոհամադ Գոլպայեգանին, ինչպես նաև Վահիդ Հաղանիանը, ով համարվում է Իրանի առաջնորդի «աջ ձեռքը»:

XS
SM
MD
LG