Մատչելիության հղումներ

Ղազախական դատարանը հրապարակել է հայերի մասնակցությամբ դանակահարության գործով վճիռը


Ղազախստանի Կարագանդա քաղաքի դատարանն այսօր հրապարակել է ամանորի գիշերը քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատավճիռը:

Մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ այս ծեծկռտուքի ընթացքում մեկ մարդ զոհվել էր, ևս երեքը վիրավորվել էին:

Գլխավոր ամբաստանյալ Յուսիֆ Նուրուլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման: Մնացած 12 ամբաստանյալներին, որոնց թվում նաև Հայաստանի երեք քաղաքացիներ կան, ղազախական դատարանը դատապարտել է մինչև չորս տարվա ազատազրկման:

Մյուս գլխավոր ամբաստանյալը` Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը, շարունակում է մնալ ռուսական կալանավայրում: Աստանան և Մոսկվան այժմ քննարկում են նրա արտահանձնման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG