Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենում ԵՄ ԱլԳ 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովում, 11-ը հուլիսի, 2019թ․
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունենում ԵՄ ԱլԳ 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովում, 11-ը հուլիսի, 2019թ․

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 4-6-ը աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Մնացականյանը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:

Նախարարը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG