Ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Թուրք և ռուս զինվորականների խմբերի առաջին հանդիպումը կայացել է նախօրեին Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով առաջին համատեղ հերթապահությանը ռուսական կողմից մասնակցել են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները` БТР-82, Тигр և Тайфун զրահամեքենաներով:
Նորաստեղծ պարեկային ստորաբաժանման թուրքական անձնակազմը Սիրիայի տարածքում անց է կացրել շուրջ չորս ժամ, որից հետո վերադարձել է Թուրքիա: Թուրքիայի պետական հեռուստատեսության տվյալներով, համատեղ պարեկային խմբերը հսկելու են Ալ-Դարբասիայից մինչև քրդաբնակ Ղամիշլի քաղաքն ընկած սահմանային գոտին, որի ընդհանուր երկարությունը 110, իսկ խորությունը 10 կիլոմետր է կազմելու: