Կալիֆորնիայի նահանգնում շարունակվում են հրդեհները, կրակը ոնչացրել է բազմաթիվ տներ:
Տեղական իշխանության կարգադրությամբ հազարավոր բնակիչներ տարհանվել են:
Առավել ծանր վիճակ է ստեղծվել նահանգի հարավում գտնվող Սանտա Անա ավանում, որտեղ հզոր քամին նպաստում է հրդեհի տարածմանը:
80 հեկտար հայտնվել է կրակի տակ, հրկիզվել է առնվազն 6 տուն: Մոտակա 500 տների շուրջ 1300 բնակիչներին հեռացրել են ապահով շրջաններ, տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան: