Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանին առնչվող վրաերթի քրեական գործն ուղարկվել է դատախազություն


Դավիթ Սանասարյանին առնչվող վրաերթի քրեական գործն ուղարկվել է դատախազություն: Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բողոք էին ստացել երեխայի մորից, որ կասեցված լիազորություններով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել իրենց երախային:

Ստեղծված նյութերով այսօր Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Ըստ Զարզանդ Գաբրիելյանի, ստացվել է դատաբժշկական փորձաննության եզրակացությունը, համաձայն որի երեխան ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG