Մատչելիության հղումներ

Պարսից ծոցի 6 պետություն միացել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբոլա»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին


Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները Թեհրանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Իրան - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները Թեհրանում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Պարսից ծոցում Միացյալ Նահանգների վեց դաշնակիցները միացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և տարածաշրջանում Թեհրանի դաշնակից լիբանանյան «Հըզբոլա»-ի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդմամբ, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ընդունված որոշումը կսահմանափակի այդ կառույցների ֆինանսական հնարավորությունները:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պնդում են, թե այդ գումարներն օգտագործվում են Մերձավոր Արևելքում անկայունություն տարածելու համար, Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG