Մատչելիության հղումներ

Փայլանը հակադարձում է Էրդողանին․ «Մեծ մորս վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել»


Գարո Փայլանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Գարո Փայլանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հակադարձել է նախօրեին նախագահ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբանների ու հնագետների ուսումնասիրությանը և դրան քաղաքական աստառ չտալ:

«Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ իրականացված ցեղասպանությանը պատմաբանները չեն կարող առերեսվել…Մեծ մորս վերապրածը հնագետների հարցը չի կարող լինել…», - Թվիթերում գրել է Փայլանը:

Ավելի վաղ Գարո Փայլանը ողջունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG