Մատչելիության հղումներ

Վճռաբեկը վարույթ է ընդունել Քոչարյանի թիմի բողոքը ընդդեմ Վերաքննիչի հունիսի 25-ի որոշման


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․

Վճռաբեկը դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը ընդդեմ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշման: Այս մասին հայտնում է Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով կասեցվել էր նախկին նախագահի գործի քննությունը, և դատավոր Դավիթ Գրիգորյանը այն ուղարկել էր Սահմանադրական դատարան։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Հունիսի 25-ից նա կալանքի տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG