Մատչելիության հղումներ

Իրաքում անցած գիշերը առնվազն 17 մարդ է սպանվել ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով


Իրաքում անցած գիշերը առնվազն 17 մարդ է սպանվել, մի քանի հարյուրը վիրավորվել են, երբ շիաներով բնակեցված Քարբալա քաղաքում անվտանգության ուժերը կրակ բացեցին ցուցարարների վրա:

Իրաքի մի շարք քաղաքներում հոկտեմբերի սկզբից բողոքի ակցիաներ են բռնկվել վարչապետ Ադել Մահդիի կառավարության դեմ: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի, գործազրկության խնդիրները չլուծելու, հանրային վատ ծառայությունները չբարելավելու համար: Այս ընթացքում բախումների հետևանքով արդեն 250 մարդ է զոհվել:

Շիա մահմեդականների հոգևոր հեղինակավոր առաջնորդ Մոքդադա ալ-Սադիրը արտահերթ ընտրությունների կոչ է արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG