Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստների կուսակցությունը համաձայն է արտահերթ ընտրություններին


Ջերեմին Քորբին, արխիվ
Ջերեմին Քորբին, արխիվ

Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինն այսօր հայտարարել է, թե պատրաստ են գնալ վաղաժամկետ ընտրությունների:

«Մենք կանցկացնենք ամենահավակնոտ ու արմատական ընտրարշավը», - ասել է նա, - «Չեմ կարող սպասել՝ դուրս գալու այս երկրի յուրաքանչյուր քաղաքի ու գյուղի փողոցներ: Լեյբորիստները իրական հույսի ուղերձներ կհղեն, որտեղ կառավարությունը առաջարկում է ոչինչ»:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջարկել էր գալիք դեկտեմբերին վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, հուսալով հաղթել ընտրություններում ու ավարտել «Բրեքզիթ»-ի գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG